Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ
Քաղաքական
12:41 21/03/2020
ԼՂՀ

Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


 

Placeholder
Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ