Boeing-ը դադարեցնում է բաժնետերերի շահաբաժինների վճարումը
Տնտեսություն
13:43 21/03/2020
Աշխարհ

Boeing-ը դադարեցնում է բաժնետերերի շահաբաժինների վճարումը

««Բոինգ» ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցնում է շահաբաժինների վճարումը իր բաժնետերերին»,- ասվում է ավիաընկերության կայքում, գրում է Գազետա.ռու-ն։

Բացի այդ, մինչև այս տարվա վերջ սառեցվել է կոնցեռնի  ղեկավար Դեյվիդ Քալհունի և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Քելների աշխատավարձի վճարումը:

Հայտարարության  մեջ նշվում է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները ՝ ներկայիս պայմաններում արտադրությունն ու մատակարարման ցանցը պահպանելու համար:

Placeholder
Boeing-ը դադարեցնում է բաժնետերերի շահաբաժինների վճարումը