Երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է  պատրաստ լինել ու հարմարվել  բոլոր իրավիճակներին.ՄՕԿ
Սպորտ
18:41 23/03/2020
Աշխարհ

Երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել բոլոր իրավիճակներին.ՄՕԿ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել   է  մարզիկներին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Իր խոսքում նա մասնավորապես նշել է.

․«Հարգելի  մարզիկներ, այս աննախադեպ ճգնաժամի պահին մենք բոլորս միավորված ենք։ՄՕԿ –ը  ցանկանում է օլիմպիական խաղերի անցկացման հարցում հանդես գալ պատշաճ որոշումով:

Ճանապարհը դեպի Տոկիո ձեզանից յուրաքանչյուրի համար տարբեր է։ Շատերն այժմ չեն կարողանում մարզվել  ինչպես հարկն է, մի մասն էլ    անհամբերությամբ  սպասում է   օլիմպիական երազանքի իրականացմանը:

Անորոշությունը բխում է նրանից, որ ներկա պահին ոչ ոք չի կարող  վստահելի հայտարարություն կատարել վիրուսի դեմ պայքարի ժամկետների մասին։

Ավաղ,  ՄՕԿ - ը նույնպես չի կարող պատասխանել  բոլոր հարցերին և  ապավինում  ենք ստեղծված նպատակային հանձնաժողովին, որի կազմում է նաև  առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Որպես  մարզիկներ, դուք գիտեք, որ  երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է  պատրաստ լինել ու հարմարվել  բոլոր իրավիճակներին։

Իհարկե, տարբեր սցենարներ ենք մտածում: Նկատենք ,որ  զգալի լավատեսական տրամադրություններ կան  Ճապոնիայում։ Այնտեղ մարդիկ ջերմորեն ողջունում  են օլիմպիական կրակի մուտքը ՝  իրենց երկիր: Սա  ամրապնդում է վստահությունը, քանի որ  ձեռնարկվում  են անվտանգության միջոցներ։  Կարելի է  այդ երկրում կազմակերպել օլիմպիական խաղեր ՝ հարգելով մասնակիցների  առողջության պահպանման սկզբունքը։

Միաժամանակ  ականատես ենք վիրուսի կտրուկ աճին  և նոր բռնկումներին։ Հետեւաբար, պետք է  քայլեր կատարենք  նոր  սցենարներով։ 

Վերջնական որոշում ընդունելն այս պահին վաղաժամ է։ Ուզում ենք  իրականանա մարզիկների, մարզիչների, բժիշկների, պաշտոնատար անձանց, մեր գործընկերների, հարազատների և մարզասերների  օլիմպիական երազանքը։

Խաղերի չեղարկումը խնդրի լուծում չէ և դա մեր օրակարգում չկա: Հետաձգման հարցերին պատասխան կտան հետագա իրադարձությունները:

Ամեն ինչ կվճռեն խելամիտ որոշումներն ու  համագործակցությունը  Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի իշխանությունների, ինչպես նաև  միջազգային ֆեդերացիաների, ազգային օլիմպիական կոմիտեների, մի  խոսքով ՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ» ։

 

Placeholder
Երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել բոլոր իրավիճակներին.ՄՕԿ