Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը
Առողջություն
15:32 23/03/2020
Աշխարհ

Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը

Ֆրանսիացի գիտնականները հաղորդել են գոյություն ունեցող երկու դեղերի՝  հիդրօքսիքլորոքինի (Hydroxychloroquine) և ազիտրոմիցինի համադրման հաջող կլինիկական փորձարկումների մասին` ընդդեմ նոր SARS-CoV-2 կորոնավիրուսի:

Ինչպես գրում է France 24-ը, հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը 70 տարի շարունակ կիրառվել է մալարիայի, ռևմատիկ հիվանդությունների բուժման համար։

Ֆրանսիայի Մարսել քաղաքի համալսարանական հիվանդանոցում կատարված հետազոտության արդյունքները վկայում են, որ հիդրօքսիքլորոքինը արդյունավետ պայքարում է կորոնավիրուսի դեմ։

Հետազոտության հեղինակ Դիդիեր Ռաուլը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսով 25 հիվանդների բուժել է այս դեղամիջոցով։

6 օր անց միայն հիվանդներից  25 տոկոսի մոտ է առկա եղել կորոնավիրուսը։ Ի հակադրություն հիվանդների 90 տոկոսի, որոնք չեն ընդունել հիդրօքսիքլորոքին, շարունակել են լինել Covid-19-ի կրողներ։

Այս հայտարարությունից հետո ֆրանսիական Sanofi դեղագործական ընկերությունը, որն արտադրում է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը՝ Plaquenil անվանումով, առաջարկել է միլիոնավոր գումարներ ներդնել՝ ուսումնասիրությունների շարունակման համար։ Ֆրանսիայի կառավարության խոսնակն էլ այս հետազոտության արդյունքները խ-ոստումնալից է անվանել։

Նշվում է նաև, որ հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարություն էր արել,  որ ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչությունը հաստատել է հիդրօքսիքլորոքինի և ազիտրոմիցինի համադրումը՝ կորոնավիրուսի բուժման համար։

Placeholder
Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը