2019-ին ամենաշատ վաճառված ալբոմները
Մշակույթ
19:00 23/03/2020
Աշխարհ

2019-ին ամենաշատ վաճառված ալբոմները

Ֆոնոգրամաների արտադրության միջազգային ֆեդերացիան ամփոփել է 2019 թվականին երաժշտական ալբոմների վաճառքների արդյունքները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Արասի»  (Arashi) խումբը վաճառել է «5×20 All the best! 1999-2019» ալբոմի ավելի քան 3,3 միլիոն տեսա և ձայնասկավառակ: Ճապոնական խմբի ալբոմում, որը թողարկվել է 2019-ի հունիսին, ներառված են հիմնական հիթերը: Հոկտեմբերին թողարկվել էր ալբոմի տեսատարբերակը: 

Վաճառքների համաշխարհային վարկանշային սանդղակի երկրորդ տեղում Թեյլոր Սվիֆթի Lover ալբոմն է, երրորդը՝ BTS խմբի «Map of the Soul Persona» ալբոմն է:

«Արասին» Ճապոնիայի և Ասիայի ամենահայտնի փոփ-խմբերից է: Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել Hana Yori Dango սերիալի երկրորդ սեզոնի սաունդթրեքի շնորհիվ: 2021 թվականին «Արասին» ավարտում է ստեղծագործական կարիերան:

Placeholder