ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը
Իրավունք
11:10 23/03/2020
Հայաստան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Նիստին գրանցվել է 107 պատգամավոր։

Հիշեցնենք, որ առաջարկվում է  ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց  համար սահմանել վարչական տույժ՝  նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։  Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, սահմանել կալանք՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ից 300-ապատիկի չափով։
 

Placeholder
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը