Կանադայի ԱՕԿ-ն առաջինն է, որ հրաժարվում է ազգային թիմը Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին ուղարկելուց
Աշխարհում
12:41 23/03/2020
Աշխարհ

Կանադայի ԱՕԿ-ն առաջինն է, որ հրաժարվում է ազգային թիմը Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին ուղարկելուց

Կանադայի օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) որոշում է կայացրել մարզիկներ չուղարկել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին`կորոնավիրուսի տարածման պատճառով: Կանադայի ԱՕԿ-ի հայտարարության տեքստը հրապարակել է CBC պորտալը:

Այս պահի դրությամբ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից մինչև 2020-ի օգոստոսի 9-ը:

Կիրակի օրը, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ չորս շաբաթվա ընթացքում ՄՕԿ-ը որոշում կկայացնի կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պայմաններում օլիմպիական խաղերն անցկացնելու հնարավորության մասին:

Placeholder
Կանադայի ԱՕԿ-ն առաջինն է, որ հրաժարվում է ազգային թիմը Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին ուղարկելուց