Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է
Առողջություն
22:31 22/03/2020
Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է կորոնավիրուսային կարատինում։ Այս մասին հայտնում է AP News-ը` հղում անելով Մերկելի խոսնակ Շտեֆեն Սեյբերտին:

Նշվում է, որ կանցլերի կարանտինի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ  հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը Մերկելը շփվել է բժշկի հետ, որի մոտ այնուհետ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Բժիշկը, ինչպես ասել է խոսնակը, Մերկելին նախազգուշական թոքաբորբի դեմ պատվաստանյութ է ներարկել։

Սեյբերտը հայտարարել է, որ Մերկելը առաջիկա օրերին կանցնի «կանոնավոր թեստ», իսկ ներկայումս կշարունակի իր աշխատանքը տանից:

 

Placeholder
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է