Օլիմպիական խաղերի հետաձգումը հնարավոր է
Աշխարհում
10:34 23/03/2020
Աշխարհ

Օլիմպիական խաղերի հետաձգումը հնարավոր է

«Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հետաձգելու տարբերակը հնարավոր է, եթե մրցումներն անհնար լինի անցկացնել սովորական ձևաչափով».- այս մասին երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը համապատասխանում է օլիմպիադայի անցկացման այն ձևաչափին, որի մասին ես ասացի: Եթե դա հնարավոր չլինի, ապա անհրաժեշտ կլինի որոշում կայացնել դրանց հետաձգման վերաբերյալ՝ ելնելով այն սկզբունքից, որ նախ պետք է մտածենք մարզիկների մասին», - ասել է Ճապոնիայի վարչապետը:

Աբեն նաև շեշտել է, որ օլիմպիական խաղերի վերաբերյալ որոշումը կայացնում է ՄՕԿ-ը, և այս փուլում խաղերը չեղյալ հայտարարելու հարցը դեռ օրակարգում չէ:

Ավելի վաղ, ՄՕԿ-ը տարածել էր կոմիտեի ղեկավար Թոմաս Բախի նամակը, որում նշվում է, որ Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի անցկացման հնարավորության վերաբերյալ որոշումը կկայացվի չորս շաբաթվա ընթացքում ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Բախը նաև նշել է, որ խաղերի չեղարկումը չի լուծի որևէ խնդիր, հետևաբար դեռ օրակարգում չէ: Դրանից առաջ ՄՕԿ-ը և Ճապոնիայի իշխանությունները ստանձնել էին հետևողական դիրքորոշում ՝ հայտարարելով, որ խաղերը տեղի կունենան ժամանակին՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Placeholder
Օլիմպիական խաղերի հետաձգումը հնարավոր է