Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքի առկա պաշարների առումով խնդիր չկա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ այս պահին Լարսն աշխատում է, ներմուծումներ են տեղի ունենում, բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չունեն։
«Այս պահին ևս հորդորում ենք և խնդրում, որպեսզի խուճապահար որևէ գնում չկատարվի, դրա անհրաժեշտությունը չկա»,- ասա ՏՄՊՊՀ նախագահը։
Գ. Գևորգյանն ասաց, որ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գինը մի քանի դրամով բարձրացել է, ինչը կապված է դոլարի կուրսի հետ, սակայն այն չի ազդել ալկոգելի վրա։ Նա նշեց, որ հիմա դեղատների խոշոր ցանցերում նույնիսկ ալկոգելի մնացորդ կա, նաև ալկոգել ընկերությունների մոտ բավականաչափ մեծ չափով մնացորդ կա։