Հնարավոր է Սարգիս Ադամյանը մայիսի վերջին արդեն վերադառնա խաղադաշտ
Տնտեսություն
19:07 24/03/2020
Հայաստան

Հնարավոր է Սարգիս Ադամյանը մայիսի վերջին արդեն վերադառնա խաղադաշտ

«Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել»,-ՀՖՖ կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ 

Նրա խոսքով, բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանա խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի:

«Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և կդրսևորենք մեր լավագույն կողմերը»,- ասել է Ս.Ադամյանը։ 

Հիշեցնենք, որ Ս.Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: 

Placeholder
Հնարավոր է Սարգիս Ադամյանը մայիսի վերջին արդեն վերադառնա խաղադաշտ