Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հռոմի կինոփառատոնի Alice nell Gittà ծրագրի կազմակերպիչներ Ֆաբիա Բետտինին և Ջանլուկա Ջանելլին սկսել են առանձին դրվագներ ցուցադրել դասական ֆիլմերից՝ դրանք պրոեկտելով շինությունների ճակատամասերի վրա:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, կինեմատոգրաֆի օգնությամբ նրանք որոշել են ոգևորել Հռոմի բնակիչներին և ցրել կորոնավիրուսի մասին մտքերը: Կազմակերպիչները կարծում են, որ սիրելի ֆիլմերի հանրահայտ դրվագների համատեղ դիտումը պետք է հանգստություն բերի աշխարհին՝ մարդկանց համար այս բարդ ժամանակներում: Շարժմանը միացել են Իտալիայի այլ քաղաքներ՝ Պիզան, Պալերմոն և Թուրինը: