Օլիմպիական կրակը մարդկության համար հույսի փարոս կհանդիսանա այս անհանգիստ ժամանակներում
Սպորտ
20:30 24/03/2020

Օլիմպիական կրակը մարդկության համար հույսի փարոս կհանդիսանա այս անհանգիստ ժամանակներում

Հունաստանից Ճապոնիա հասած  «Տոկիո-2020»   օլիմպիական խաղերի կրակը այդպես էլ կմնա այդ երկրում՝  մինչև հաջորդ տարի։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ  Սինձո Աբեն հեռակապով համաձայնել են այդ մարզահանդեսն  անցկացնել  2021թ․ ամռանը։

Կողմերը միաժամանակ նշել են , որ օլիմպիական կրակը մարդկության համար հույսի փարոս կհանդիսանա այս անհանգիստ ժամանակներում։

Հարկ է ընդգծել, որ մեկ տարի ուշ անցկացվող միջոցառումը կպահպանի «Տոկիո – 2020» անվանումը։

Placeholder