12 երկիր կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով
Աշխարհում
15:00 24/03/2020
Աշխարհ

12 երկիր կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով

Տասներկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեները (ԱՕԿ) կոչ են արել հետաձգել 2020-ի Օլիմպիական խաղերը`կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ անհնար է իրականացնել բոլոր մարզիկների՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը `վերահաս վտանգի պատճառով:

Բրազիլիայի ԱՕԿ-ի ղեկավար Պաուլո Ուոնդերլիի կարծիքով, աշխարհն արդեն իսկ ավելի վաղ բախվել է նմանատիպ խնդիրների:

Նշվում է, որ ներկայումս Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով հանդես են եկել Բրազիլիան, Կանադան, ԱՄՆ-ը, Սերբիան, Սլովենիան, Ավստրալիան, Խորվաթիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան և Իսպանիան։

Placeholder
12 երկիր կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով