ՏՄՊՊՀ նախագահ. Ապրիլին սպասվում է բենզինի գնի իջեցում
Տնտեսություն
17:36 24/03/2020
Հայաստան

ՏՄՊՊՀ նախագահ. Ապրիլին սպասվում է բենզինի գնի իջեցում

Հայաստանում վերջին օրերին բենզինի գինը իջել է, ապրիլին ևս սպասվում է գնի իջեցում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Այս ոլորտում ևս պրոցես ենք սկսել, որպեսզի հասկանանք  դիզելի ու բենզինի գների  կարգավորումները կապված նավթի և մնացած բաների հետ»,- ասաց նա։

Դեռ օրեր առաջ ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանը  ֆեյսբուքյան գրել էր, որ բենզինի գինը ՀՀ-ում նվազել է 20 դրամով։

Placeholder
ՏՄՊՊՀ նախագահ. Ապրիլին սպասվում է բենզինի գնի իջեցում