Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին
Սպորտ
18:12 24/03/2020

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը մինչև  2021 թ. հետաձգելու մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեին հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այսօր Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում Ճապոնիայի վարչապետն առաջարկել է մինչև 2021 թվական հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը:

«ԱՀԿ-ի կողմից այսօր տրամադրված տեղեկատվության հիման վրա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն եզրակացրել են, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է վերսկսվեն 2020 թվականից հետո, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի ամառ», - ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղրոդագրությունում։

Placeholder
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին