«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը
Սպորտ
12:43 25/03/2020
Աշխարհ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստվում է իր խաղացողներից յուրաքանչյուրի աշխատավարձը իջնել  70 տոկոսով։ Դա պայմանավորված է ակումբի գործունեության՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով դադարեցմամբ։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Միաժամանակ նշվում է, որ ակումբի ղեկավարների առաջարկը չի վերաբերում բոնուսային վճարներին, որոնք կմնան նույնը։ Ֆինանսական այս պայմանները «Բարսելոնան» առաջարկում է  պահպանել Իսպանիայում արտակարգ դրության ժամանակ, որը գործելու է մինչև ապրիլի 11-ը։

Առաջարկն արդեն պատրաստվել է կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի կողմից և շուտով այն կներկայացնի խաղացողներին:
 

Placeholder