ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ամառային տրանսֆերային պատուհանը
Սպորտ
09:53 25/03/2020
Աշխարհ

ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ամառային տրանսֆերային պատուհանը

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, մտադիր է փոփոխել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը։  ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ֆուտբոլային «գնումների» շրջանը մինչև 2021 թ. հունվար։

Վեստի.ռու կայքը, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ կազմակերությունն այդ միջոցառումը նախատեսում է իրականացնել, որպեսզի ակումբները հնարավորություն ունենան վերականգնել իրենց ֆինանսական դրությունը և ֆինանսական կորուստները  կորոնավիրուսի պատճառով դադարեցված ֆուտբոլային մրցաշարերից հետո։

ՖԻՖԱ-ն մտադիր է քննարկել այս գաղափարը հենց ակումբերի հետ, բայց դրանցից մի քանիսի ներկայացուցիչներն արդեն դրական են արձագանքել այդ նախաձեռնությանը։

Placeholder