25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
Առողջություն
10:16 25/03/2020
Հայաստան

25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 25-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 265-ի։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 265
Բուժվածներ - 16
Բացասական թեստեր - 1315

Երեկ ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվ 249-ն էր, այսինքն դեպքերն ավելացել են 16-ով։ 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ  բուժվել է 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին, ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն, մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից, իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։

Placeholder
25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա