Արցախը միանում է ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարի կոչին
Քաղաքական
16:36 25/03/2020
ԼՂՀ

Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին

Արցախը միանում է ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ նշելով, որ այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։

«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։

 

Placeholder
Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին