Metallica-ն «հանդես կգա» Յութուբում
Մշակույթ
09:25 25/03/2020
Աշխարհ

Metallica-ն «հանդես կգա» Յութուբում

Ամերիկյան Metallica խումբը  որոշել է նախաձեռնել ակցիա՝  կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինի շրջանում ներկայացնելով իր համերգների տեսաձայնագրությունները։ Գազետա.ռու կայքը, հղում անելով  NME-ին, գրում է, որ ակցիան  լինելու է ամենշաբաթյա և ստացել է Metallica Mondays անվանումը։

Երաժիշտները նախատեսում են Յութուբում և Ֆեյսբուքի էջում տեղադրել  իրեց նախորդ տարիների համերգների ձայնագրությունները։

«Ուզո՞ւմ եք հանգստանալ Netflix –ից նախքան  նրանց ողջ գրադարանը ուսումնասիրելը։ Ներկայացնում ենք մեր նոր համերգային շարքը՝ #MetallicaMondays»,- հայտարարել են խմբի անդամները։

Առաջին տեսանյութը հրապարակվել է մարտի 23-ին։

Placeholder
Metallica-ն «հանդես կգա» Յութուբում