Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, մտադիր է փոփոխել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը։ ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ֆուտբոլային «գնումների» շրջանը մինչև 2021 թ. հունվար։
Վեստի.ռու կայքը, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ կազմակերությունն այդ միջոցառումը նախատեսում է իրականացնել, որպեսզի ակումբները հնարավորություն ունենան վերականգնել իրենց ֆինանսական դրությունը և ֆինանսական կորուստները կորոնավիրուսի պատճառով դադարեցված ֆուտբոլային մրցաշարերից հետո։
ՖԻՖԱ-ն մտադիր է քննարկել այս գաղափարը հենց ակումբերի հետ, բայց դրանցից մի քանիսի ներկայացուցիչներն արդեն դրական են արձագանքել այդ նախաձեռնությանը։