Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն, ում մոտ երեկ հաստատվել է COVID-19, դուրս է գրվել հիվանդանոցից և հետագա բուժումը կանցնի տանը կարանտինացված, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի կառավարությունը։
«Բժշկական խումբը, որը նրան բուժում է COVID-19-ի դեմ, կարծում է, որ առողջության վիճակի դինամիկան դրական է, և նրան հիվանդանոցում թողնելու անհրաժեշտություն չկա», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Իսպանիայի փոխվարչապետը հոսպիտալացվել է մարտի 22-ին `շնչառական վարակի ախտորոշմամբ: Նա նաև կորոնավիրուսի թեստ է անցել: Առաջին թեստը բացասական էր, բայց կրկնակի հետազոտության արդյունքը եղել է դրական։