Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում ձերբակալել են երկու գողի, որոնք փորձել էին գողանալ Փարիզի Նոտր Դամ տաճարի հնագույն քարերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը հետաձգվել է մինչև կորոնավիրուսի համաճարակի պայմաններում աշխատանքի նոր կարգի մշակումը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, երկու գողերն օգտվել են ստեղծված իրավիճակից և մտել են Նոտր Դամ՝ մի քանի ընկած քարեր գողանալու համար։ Գողերին հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները, որոնք շուրջօրյա հետևում են տաճարին՝ չնայած կարանտինին ու աշխատանքի սահմանափակումներին։
Փորձագետները համարում են, որ վերականգնման աշխատանքների հարկադիր դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու հնգամյա ծրագրի հաջող իրականացման վրա։
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի: