Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները
Քաղաքական
15:29 26/03/2020
ԼՂՀ

Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ և կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման  անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 

Placeholder
Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները