ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Օրվա թեմա
18:08 26/03/2020
Հայաստան

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում,  ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Հիվանդը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Placeholder