«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Covid19-ի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն
Սպորտ
12:42 26/03/2020
Աշխարհ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Covid19-ի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն

«Բարսելոնայի» խաղացողները կողմ չեն կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելու առաջարկին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Հրապարակման համաձայն, կատալոնացիների ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է իջեցնել աշխատավարձը՝ Իսպանիայի առաջնության դադարի և ակումբաի վաստակած գումարի նվազման պատճառով: 

Ակումբը նաև անհանգստություն է հայտնել կորոնավիրուսի պատճառով ճգնաժամային իրավիճակում հայտնվելու հետ կապված։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ֆուտբոլիստներից ոմանք մերժել են առաջարկը:

Նշվում է, որ օրեր առաջ ակումբը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով միլիարդավոր եվրոների կորուստ է ունեցել։
 

Placeholder
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Covid19-ի պատճառով աշխատավարձի մի մասից հրաժարվելուն