Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները
Սպորտ
17:57 26/03/2020
Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

Ֆրանսիական «France Football» ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենահարուստ ֆուտբոլիստների իր կազմած վարկանշային ցուցակը։

Առաջատարները կանխատեսելի էին` արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն:

360tv.ru-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին վաստակել է իր գործընկերներից ամենաշատը՝ 131 միլիոն եվրո։

«Յուվենտուսից» Ռոնալդուն նրանից հետ է մնում 13 միլիոնով։ Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ից Նեյմարը։

Նա վաստակել է 95 միլիոն եվրո։ Չորրորդ տեղում է «Ռեալից» Գարեթ Բեյլը  38,7 միլիոն եվրոյով, հինգերորդը «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն է 38,5 միլիոնով։

Placeholder