Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Հիվանդը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։