Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ում մեկ բժիշկ ու մեկ շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով
Հայաստանում ևս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Անխուսափելի է։ Ինչքան փորձում ենք պաշտպանել իրենց բոլոր պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներ, ակնոցներ, արտահագուստ, շատ են շփվում բուն վարակված անձանց հետ, տեղափոխում են։ Մեր խնդիրն է առնվազն շուտ հայտնաբերել և մեկուսացնել։ Այս երեք մեր բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էին բուժքրոջ վարակման դեպքի մասին։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 26-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 290-ի։ Նրանցից 18-ը բուժվել են։