Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակների և մահվան դեպքերի ռեկորդային քանակ․Gazeta
Առողջություն
14:53 26/03/2020
Տարածաշրջան

Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակների և մահվան դեպքերի ռեկորդային քանակ․Gazeta

Իրանում մեկ օրում բժիշկները հաստատել են կորոնավիրուսի 2389 վարակի դեպք և 157 մահվան դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, երկրում 29,406 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 2234 մարդ մահացել է:

Նշենք, որ չորեքշաբթի օրվա տվյալներով նոր կորոնավիրուսով աշխարհում վարակված է ավելի քան 450 հազար մարդ, մահացել է ավելի քան 20 հազարը։

Placeholder