Բեյրութում կորոնավիրուսից լիբանանահայ է մահացել
Առողջություն
10:46 26/03/2020
Աշխարհ

Բեյրութում կորոնավիրուսից լիբանանահայ է մահացել

Լիբանանի կորոնավիրուսի ճգնաժամային շտապ օգնության մարմինը հայտնում է, որ մարտի 25-ին մահացել է Պետիկ Օղկասյանը, որը մի քանի օր առաջ Ճգնաժամային Շտաբի ցուցումով տեղափոխվել էր «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նրա տունն անմիջապես ախտահանվել է։ Այժմ նրա անմիջական պարագարները պետք է տեղափոխվեն «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց՝ անհրաժեշտ ստուգումներ և քննության ենթարկելու համար։

«Արևելքից» տեղեկանում ենք, որ նա մահացել է Բեյրութում։ Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով մահացել է։ Նաև հաղորդվել է, որ նա տառապում էր այլ հիվանդություններով:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Լիբանանում հասել է 6-ի։
 

Placeholder
Բեյրութում կորոնավիրուսից լիբանանահայ է մահացել