Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ
Քաղաքական
11:17 26/03/2020
Հայաստան

Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին թարմ տվյալներ ներկայացրեց կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ։

Այսօրվա տվյալներով հաստատված է հիվանդացության  290 դեպք, երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։ Մյուսը ՀՀ քաղաքացի է։ Նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր, երկուսն էլ 75 տարեկանից բարձր են։ Վերակենդանացման բաժանմունքում են»,-ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 18 մարդ բուժվել է, 100-ից ավելի քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից, նրանց մոտ հիվանդությունը չի էլ ախտորոշվել։

«Այսօր էլ սպասում ենք առողջացման ու մեկուսացումից դուրս գալու դեպքերի»,-ասաց նա։

Placeholder
Փաշինյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայ