ԱՀԿ-ն տանը նստածներին խորհուրդ  է տալիս քայլել տեղում, մեդիտացիայով զբաղվել և ալկոհոլ չխմել.  INTERFAX
Առողջություն
17:35 27/03/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն տանը նստածներին խորհուրդ է տալիս քայլել տեղում, մեդիտացիայով զբաղվել և ալկոհոլ չխմել. INTERFAX

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU -ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհրդատվություն է տարածել այն մարդկանց համար, ովքեր կորոնավիրուսի տարածման պատճառով ստիպված են մնալ տանը . «Ձեզ հարկավոր է ավելի շատ շարժվել,  խուսափել նույն տեղում նստելուց և ճիշտ սնվել»:

«Նույնիսկ փոքր սենյակներում անկյունագծով  շարժվելը կամ տեղում քայլելը կարող է օգնել ձեզ ակտիվ մնալ: Եթե զանգ եք ստանում, խոսեք կանգնած կամ տանը շուրջելով, այլ ոչ թե նստած: Եթե որոշեք դուրս գալ զբոսանքի կամ սպորտով զբաղվելու, համոզվեք, որ դուք առնվազն 1 մետր հեռու եք այլ մարդկանցից», - ասվում է ԱՀԿ-ի հորդորների տեքստում:

Առաջարկվում է  օրվա ընթացքում վարժություններ անել, պարել,  խաղալ երեխաների հետ, մաքրել տունը կամ խնամել այգին: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ նստած մնա,  30 րոպեց ավել չի կարելի անընդմեջ  նստել, պետք է ավելի հաճախ ոտքի կանգնել:

«Դիտարկեք բարձր ոտքերով սեղանների օգտագործան հնարավորությունը, որը թույլ կտա աշխատել կանգնած դիրքում կամ օգտագործեք գրքեր կամ այլ իրեր սեղանը բարձրացնելու համար: Երբ նստում  եք, նախապատվությունը տվեք մտավոր գործունեությանը, ինչպիսիք են ընթերցանությունը,  սեղանի խաղերը և հանելուկները», - ասված է առաջարկություններում:

Բժիշկները խորհուրդ են տալիս խորը թուլանալ ՝ սթրեսից  խուսափելու համար:

«Մեդիտացիան, խորը շնչելը և արտաշնչելը կօգնեն ձեզ հանգիստ մնալ», - խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն:

Կարևոր է հիշել նաև ճիշտ սնվելու և անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելու անհրաժեշտության մասին՝ մաքուր ջուր, և ոչ թե շաքար պարունակող խմիչքներ: ԱՀԿ-ը նաև պնդում է, որ ալկոհոլի օգտագործումը պետք է սահմանափակվի կամ ամբողջովին վերացվի:

Placeholder
ԱՀԿ-ն տանը նստածներին խորհուրդ է տալիս քայլել տեղում, մեդիտացիայով զբաղվել և ալկոհոլ չխմել. INTERFAX