Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ
Քաղաքական
11:22 27/03/2020
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր:

Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:
 

Placeholder
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ