Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը։
«Հույս ունեմ՝ բոլորդ անվտանգ եք, առողջ եք և լավ եք տանը։ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար։ Իմ մտքերը նաև այն բուժաշխատողների հետ են, որոնք ողջ ուժով պայքարում են կյանքեր փրկելու համար»,- գրել է ֆուտբոլիստը։
Հ.Մխիթարյանը պատմում է, որ այսօրվա պայմաններում տանն անհատական մարզումներ է անում, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, ֆիլմեր և սերիալներ է դիտում։