Կին ոստիկանները՝ բաժնի և բաժանմունքի պետեր
Իրավունք
12:53 27/03/2020
Հայաստան

Կին ոստիկանները՝ բաժնի և բաժանմունքի պետեր

Ոստիկանապետ Արման Սարգսյանի որոշումներով, կանայք նշանակվել են ոստիկանության բաժնի պետի և  բաժանմունքի պետի պաշտոններում։

Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ  ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

Նրանք այս պահին ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների ղեկավար միակ կանայք են, մյուս բոլոր բաժիններն ու բաժանմունքները ղեկավարում են տղամարդ ոստիկաններ։





 

Placeholder
Կին ոստիկանները՝ բաժնի և բաժանմունքի պետեր