Մեծ Բրիտանիայում աճել է տպագիր գրքի վաճառքը
Մշակույթ
09:21 28/03/2020
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում աճել է տպագիր գրքի վաճառքը

Մեծ Բրիտանիայում  մեկ շաբաթում՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում, 35 տոկոսով ավելացել է  տպագիր գրքի վաճառքը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հիմնականում ավելացել են դասական և ժամանակակից վեպերի վաճառքը։

COVID-19 վարակի տարածման վտանգից ելնելով՝  Waterstones խոշոր գրախանութային ցանցը հայտարարել է մարտի 22-ից իր խանութների փակման մասին։ Դրանից հետ, ցանցի առցանց խանութներում վաճառքն աճել է մեկ երրորդով:

Waterstones-ի տվյալներով, դասական ստեղծագործություններից մեծ տարածում ունեն Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը ժանտախտի օրերին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպերը։

Բրիտանացի ընթերցողների շրջանում ժամանակակից վեպերից առաջատարներն են Հիլարի Մանթելի «Հայելի և լույս», Դևիդ Ֆոստեր Ուոլասի «Անվերջ կատակ»  և այլ վեպեր։

Placeholder
Մեծ Բրիտանիայում աճել է տպագիր գրքի վաճառքը