Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելում COVID-19- ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 3460-ի, նրանցից 12-ը մահացել է, գրում է ria.ru- ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության տվյալների` մարտի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ, Իսրայելում կորոնավիրուսի ախտորոշված դեպքերի թիվը հասել է 3460-ի, վարակվածներից 50-ը ծանր վիճակում են:
Նշվում է, որ 12 մարդ մահացել է: Միևնույն ժամանակ, վերականգնվել է 89 մարդ: 469 ևս հիվանդներ գտնվում են հիվանդանոցներում, 1828-ը բուժվում են տանը, 484-ը՝ հյուրանոցներից փոխարկված հատուկ կենտրոններում բժիշկների հսկողության տակ: