Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ միջոցառումը կօգնի ակումբին թեթևացնել ֆինանսական բեռը կորոնավիրուսի համաճարակի շրջանակում։
Կոչով իր ընկերներին էր դիմել «Յուվենտուսի» ավագ Ջորջո Կելինին։ Գաղափարին աջակցել են ակումբի ղեկավարությունը, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Բուֆոնը, Լեոնարդո Բոնուչին և այլ խաղացողներ:
Ռոնալդուի աշխատավարձը կնվազի 4 միլիոն եվրոյով։ Նախկինում նա ստանում էր տարեական 31 միլիոն եվրո։