Ամառային Օլիմպիական  խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Սպորտ
19:42 28/03/2020
Աշխարհ

Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը

Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիին։

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի մտածել հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի մասին: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կկարողանանք հստակ որոշում ընդունել այս հարցում», - ասել է Մորին:

Մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշեց Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվական։ Ի սկզբանե մրցումները նախատեսված էր անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Խաղերը պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի ամառը: Ըստ Կիոդոյի, խաղերի անցկացման ժամկետները պետք է որոշվեն երեք շաբաթվա ընթացքում:

Placeholder