Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Սպորտ
12:03 28/03/2020
Հայաստան

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ 

«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

Լոնդոնում տեղի ունեցած  բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարին Հայաստանի մարզիկներից  Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / դարձել է  Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։ 

Placeholder
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս