Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 է. aliq.ge
Առողջություն
15:06 28/03/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 է. aliq.ge

Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

aliq.ge-ի հաղորդմամբ, կորոնավիրուսով վարակման դեպքերին զուգահեռ աճում է նաև առողջացածների թիվը: Այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 14 պացիենտ:

Կարանտինային գոտում է գտնվում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 276 պացիենտ:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 է. aliq.ge