Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախագահն ու ոստիկանությունը քննարկել են կորոնավիրուսի և ընտրությունների հարցը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ,
խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը:
Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք և արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը: