Մահացել է  Հայաստանի բարեկամ  կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Մշակույթ
13:34 29/03/2020
Աշխարհ

Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, Քշիշտոֆ Պենդերեցկին մահացել է այսօր՝  86 տարեկան հասակում: Այս մասին գրում է Reuters-ը։

«Երկար և ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Քշիշտոֆ Պենդերեցկին` լեհական մեծ երաժիշտներից մեկը, դասական երաժշտության բնագավառում համաշխարհային հեղինակություն», - ասված է Լեհաստանի Մշակույթի նախարարության հայտարարությունում:

Պենդերեցկին նվաճել է Գրեմիի 4 մրցանակ իր երաժշտության համար, վերջերս` 2016թ-ին, լավագույն երգչախմբային կատարման համար:

Նշենք, որ Պենդերեցկին բազմիցս եղել է Հայաստանում։ 2018թ․-ի փետրվարի 13-17-ը Հայաստանում անցկացվեց  կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն:

Placeholder