Կորոնավիրուսի «սիրելի» ջերմաստիճանը. Լենտա.ռու
Աշխարհում
09:13 30/03/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի «սիրելի» ջերմաստիճանը. Լենտա.ռու

Հոնգկոնգի համալսարանի գիտնականները ասել են, թե որ ջերմաստիճանում է կորոնավիրուսը հատկապես ակտիվ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտողների տվյալներով, կորոնավիրուսի սիրելի ջերմաստիճանը +4-ն է։ Եթե ախտահանում չարվի, ապա նման պայմաններում վիրուսն ակտիվ կմնա 14 օր։ Ընդ որում, կորոնավիրուսը չի դիմանում բարձր ջերմաստիճանների, 70 աստիճանի դեպքում այն ապաակտիվանում է 5 րոպեում։

Բացի այդ հոնկոնգցի գիտնականները պարզել են, թե որ մակերեսներին է կորոնավիրուսը մնում ամենաերկարը։ Թղթի վրա վիրուսը մնում է 3 ժամ, հագուստի և մշակված փայտի վրա մինչև երկու օր, ապակու վրա՝ 4 օր։
 

Placeholder
Կորոնավիրուսի «սիրելի» ջերմաստիճանը. Լենտա.ռու