Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT
Աշխարհում
20:34 30/03/2020
Աշխարհ

Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում 17 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Այս մասին հայտնում են Մոսկվայի գործադիր շտաբից, որը զբաղվում է կորոնավիրուսով պայմանավորված  իրավիճակի վերահսկմամբ և մոնիտորինգով:

«Բոլոր հիվանդները, ինչպես նաև նրանց հետ սերտ կապ ունեցողներն արդեն գտնվում են բժշկական հսկողության տակ»,- ասվում է զեկույցում:

Մոսկվայում կորոնավիրուսով  վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում  է 1.2 հազարը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մարտի 30-ից մայրաքաղաքում անկախ տարիքից բոլոր քաղաքացիների համար ինքնամեկուսացման ռեժիմ է դրվել:

Նա նաև խոստացել է խստացնել ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկողությունը:

Placeholder
Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT