Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
Մշակույթ
17:31 30/03/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից

Իսպանացի հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն Մեքսիկայում կորոնավիրուսից բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Մարտի 22-ին հայտնի էր դարձել, որ 79-ամյա Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով, նա  հոսպիտալացվել էր մասնավոր կլինիկա։ Հաղորդվում է, որ ներկա պահին Դոմինգոյի վիճակը գնահատվում է կայուն։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը Յութուբյան իր էջում հրապարակել է Երևանում  Պլասիդո Դոմինգոյի 2010 թ. դեկտեմբերի 12-ին ունեցած համերգը՝ մաս 1։

Ելույթ են ունեցել նաև՝ սոպրանոներ Անա Մարիա Մարտինեսը, Ռոզի Անուշ Սվազլյանը, բաս՝ Բարսեղ Թումանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժորներ՝ Իսրայել Գուրսկի և Էդուարդ Թոփչյան։ 

 

 

Placeholder
Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից