Նախարար. Ուսումնասիրվում են թոքերի օդափոխման սարքերի՝ ՀՀ-ում արտադրելու հնարավորությունները
Տնտեսություն
10:25 30/03/2020
Հայաստան

Նախարար. Ուսումնասիրվում են թոքերի օդափոխման սարքերի՝ ՀՀ-ում արտադրելու հնարավորությունները

Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տենոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց բարձր տենոլոգիական արդյունաբերության նախարար Արշակ Հակոբյանը։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։

Նա նշեց, որ մի քանի օր է մի խումբ ինժեներների կողմից ուսումնասիրվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի՝ Հայաստանում արտադրելու հնարավորությունները։ 

«Արդեն իսկ ինձ հայտնել են, որ մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում մեկը հնարավոր է եղել վերականգնել դրանցից մեկը նույնպես կվերականգնվի»,-ասաց նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյությում։ 

Placeholder
Նախարար. Ուսումնասիրվում են թոքերի օդափոխման սարքերի՝ ՀՀ-ում արտադրելու հնարավորությունները