Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Ըստ համընդհանուր կարանտինի՝
- Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ
-70-ից բարձր տարիքի անձանց առհասարակ արգելվում է տնից դուրս գալ
-Ցանկացած հանրային վայրում արգելվում է 3-ից ավել մարդկանց հավաքվել՝ բացի դեղատներից և մթերային խանութներից
-Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր
-Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին։